Քաղաքական

09.07.2024 14:46


Հայաստանն ԱՄՆ-ին աշխարհաքաղաքական ծառայություններ է առաջարկում․ ՀՀ-ի համար դա լավ ավարտ չի ունենա (տեսանյութ)

Հայաստանն ԱՄՆ-ին աշխարհաքաղաքական ծառայություններ է առաջարկում․ ՀՀ-ի համար դա լավ ավարտ չի ունենա (տեսանյութ)

ԱՄՆ-ն հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված զորավարժույթունները պաշտոնական Թբիլիսիի հակաամերիկյան հռետորաբանութայն պատճառով: Նմանատիպ համատեղ Eagle Partner 2024 զորավարժություններ Վաշինգտոնը պատրաստվում է անցկացնել հուլիսի 15-24-ը Հայաստանի հետ։ Այդ զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, ինչպես նաեւ Կանզասի Ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժության պաշտոնապես հայտարարված նպատակը միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորբաժանումների միջեւ փոխգործակցության մակարդակի բարձրացումն է: Միեւնույն ժամանակ, EaglePartner 2024 զորավարժությունների անցկացումը հատուկ նշանակություն է ստանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին, որը դեռեւս Երեւանի ռազմավարական դաշնակիցն է։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են՝ «հայկական եւ ամերիկյան զորքերի համատեղ զորավարժությունները կոչված են բարձրացնելու երկու երկրների բանակների օպերատիվ համատեղելիությունն ու մարտունակությունը»: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Eagle Partner 2024 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումն այն իրավիճակում, երբ Հայաստանը փաստացի դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ընկալվում է որպես նշանային նշանակության իրադարձություն, որը վկայում է Ռուսաստանից Հայաստանի դիստանցիայի մասին։ Առավել եւս, որ ավելի վաղ Հայաստանն ու ԱՄՆ-ն հայտնել էին հարաբերությունների մակարդակը մինչեւ ռազմավարական գործընկերության ձեւաչափ բարձրացնելու պայմանավորվածությունների ձեռքբերման մասին։ Կողմերը նաեւ երկկողմ խորհրդակցություններ կանցկացնեն պաշտպանական համագործակցության նպատակները որոշելու համար։ Ի դեպ, Հայաստանը կմասնակցի նաեւ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում։ Այժմ կարող է այնպես լինել, որ համատեղ զորավարժությունները կդառնան Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների վերջնական խզման վերջին մղումը, քանի որ ՀԱՊԿ-ին ֆորմալ անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցույթան ընդլայնումը անհամատեղելի գործընթացներ են։ Բացի այդ, Երեւանից «դուրս չեն գալիս» ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչները, իսկ հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը Հայաստանին անվանել է «Հարավային Կովկասում ԱՄՆ գլխավոր գործընկերը»: Բայց նույնիսկ այս ամենով հանդերձ, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ լայն ռազմառազմավարական գործընկերության զարգացման հնարավորությունները քիչ են, եւ Վաշինգտոնը մտադիր չէ ապահովել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: Բացի այդ, Վաշինգտոնի ակտիվության աճը Հայաստանում պայմանավորված է ոչ այնքան Հայաստանի հանդեպ հետաքրքրությամբ, որքան տարածաշրջան ներթափանցելու փորձերով։ ԱՄՆ-ին շատ է անհրաժեշտ ֆորպոստը Անդրկովկասում, եւ Երեւանն ինքն է առաջարկում իր աշխարհաքաղաքական ծառայությունները։ Հայաստանի համար դա լավ ավարտ չի ունենա»,-ամփոփում է Տարասովը։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը