Արարատ քաղաքի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից 1-ամյա երեխա է վայր ընկել
Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից երեխան անզգուշաբար վայր է ընկել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ քաղաքացիների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Բժիշկները երեխային տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել և քննարկում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը:
Տեղում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորն Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Դավիթ Մ.-ն է, ով ժամը 08:10-ի սահմաններում բարձրացել է իրենց տան ննջասենյակի պատուհանագոգին, հենվել եվրոպատուհանի վրա տեղադրված ցանցին, որն էլ բացվել է և երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել, նրան նկատել են հարևանները և շտապ տեղափոխել հիվանդանոց: