ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի անդամակցության գործընթացը
«ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը», լրագրողներին տեղեկացրել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին «Եվրամիության ընդլայնումը՝ աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և Եվրամիության թեկնածու երկրների հետագա քայլերը» երկօրյա միջազգային համաժողովում: Այս մասին տեղեկացրել է SOVA-ն։
«Հունիսի 27-ին ԵՄ ղեկավարները, նախագահները և վարչապետերը հանդիպել են Բրյուսելում և ընդունել մի քանի կարևոր որոշումներ, համաձայնեցրել ԵՄ ռազմավարական օրակարգը, հասել համաձայնության ԵՄ ապագա ղեկավարների մասին, հաստատել մեր հավատարմությունն Ուկրաինայի պաշտպանությանը և, ցավոք, և ես ցավում եմ ասել դա, նրանք նաև համաձայնեցրել են դադարեցնել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։
Այս մասին շատ հստակ ասված է Եվրոպական խորհրդի եզրակացությունում։ Շատ ուշադիր կարդացեք։ Վրաստանի ներկա կառավարության մտադրությունները պարզ չեն Եվրամիության ղեկավարների համար։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը ակնհայտորեն հետքայլ է...
Հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ։ Ցավոք, ներկա պահին Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը դադարեցվել է։ Դա իսկապես տխուր է և հոգեցունց»,-ասել է դեսպանը։
Եվրամիությունը սառեցրել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 մլն եվրոյի հատկացումը օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով:
«ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել միջոցները, որոնք հատկացվել էին Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցման համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում։ Այս պահին դրամական միջոցները, որոնք մենք նախատեսում էինք հատկացնել ՊՆ-ին, 30 մլն եվրո, սառեցվել են»,-տեղեկացրել է դեսպանը։