Փաշինյանը պատրաստ է հուլիսի 7-ին հանձնել Սյունիքի միջանցքը․ փաստաթուղթը պատրաստ է (տեսանյութ)
Հայաստանի իշխանական էլիտան ինչ-որ պահից սկսեց խոսել այն մասին, որ պատրաստ են 1 ամսում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Շատերին զարմացրեց այս շտապողականությունը եւ այն ոմանք նմանեցրին Տավուշում այսպես կոչված դելիմիտացիայի գործընթացի մասին իշխանությունների հապշտապ հայտարարություններին: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում սկսեցին խոսել այսպես կոչված դելիմիտացիայի մասին եւ հանձնեցին հայկական 4 գյուղերի տարածքներ, այդ թվում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը:
Օ Բրայեն, օ՜, բարքեր
Իշխանությունների կողմից 1 ամսում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման քարոզարշավը իրականում ունի արտաքին կատալիզատոր, որը կարելի է տեսնել հստակ փաստերով և իրադարձություններով:
Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի արագացման անոնսը տվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ Բրայենը. «Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարեւոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաեւ կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:
Օ Բրայենի այս հայտարարությունից մի քանի ժամ անց, հունիսի 12-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարում է, որ պատրաստ է առաջիկա 1 ամսում ստորագրել խաղաղության պայմանագիրը․ «Այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի»,-ասում է Փաշինյանը։
Հայաստանից հետո Օ Բրայենը շտապում է Բաքու։ Ալիեւի հետ քննարկել է Միջին Ասիան Եվրոպային կապող միջանցքի հարցը, որը անցնելու է Ադրբեջանով եւ Հայաստանով. «Նախագահ Ալիևի հետ մենք շատ պարզ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, այլ նաև ողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն այժմ արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով։ Որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ շատ ավելի մեծ երթուղի կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր՝ վերջ դնելու պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ խաղաղության ժամանակն է»,-ԱՄՆ սենատում հայտարարել է պետքարտուղարի օգնականը։
Ինչո՞ւ հենց մեկ ամիս և որտե՞ղ է ժամկետը որոշվել
Շատերի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է Փաշինյանը հնչեցնում հենց 1 ամիս ժամկետը: Ո՞ւր է նա շտապում եւ ինչո՞վ է պայմանավորված այդ 1 ամիսը:
Այս հարցերի պատասխանները մենք ստանում ենք Օ Բրայենի՝ Բաքու կատարած այցի օրը: Հենց այդ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հրավիրում են Վաշինգտոն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու, որը տեղի է ունենալու հուլիսի 7-ին: Հայաստանի ԱԳՆ-ն առաջարկից 1 ժամ հետո հայտարարեց, որ հայկական կողմը ընդունում է հրավերը․ «Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը»,-նշվում էր ԱԳՆ հայտարարությունում։
Ահա հենց այս գագաթաժողովով էր պայմանավորված Փաշինյանի կողմից հունիսի 12-ին հնչեցված 1 ամիս ժամկետը: Փաշինյանը ամերիկյան ծրագրի հետ լիարժեք ինտեգրված է աշխատում:
Փաշինյանը կրկին զիջել է, իսկ փոխարենը ստացել է երեք մատի կոմբինացիա՝ Ալիևից
Փաշինյանի պատրաստակամությունը 1 ամսում ստորագրելու խաղաղության պայմանագիր նշանակում է, որ հայկական կողմը միջանցքի հարցում, որի մասին Օ Բրայենը խոսել է Բաքվում, Երեւանում և Վաշինգտոնում, տվել է իր համաձայնությունը:
Ակնհայտ է, որ Արեւմուտքի համար Հայաստանը այլեւս գործոն չէ, քանի որ Փաշինյանով կառավարվող Հայաստանը համաձայն է ամեն առաջարկի, որը կգա Արեւմուտքից, ուստի Հայաստանի շահերը հետապնդելու խնդիրը դուրս է գալիս մեջտեղից։ Ալիեւը սա լավ է հասկանում եւ հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը չի շտապում գագաթաժողովին մասնակցելու մասին հայտարարել, ավելին՝ Ալիեւը ակնարկում է, որ հիմա ունի նոր պահանջներ, որոնց համար ժամանակ է պետք:
Ալիեւը կարող է գնալ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, բայց որեւէ թուղթ չստորագրել, եթե, իհարկե, Փաշինյանը պատրաստ չլինի մինչեւ հուլիսի 7-ը փոխել Հայաստանի սահմանադրությունը:
Այն, որ Ալիեւը բարձրացնում է խաղադրույքը, հասկանալի է նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունից․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տեւած հակամարտությանը եվ, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես արեւելքի և արեւմուտքի, այնպես էլ՝ հյուսիսի եւ հարավի երկրների միջեւ կապերի հաստատման համար:
Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,-ընդգծել է Բլինքենը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։
Այժմ ԱՄՆ-ն, ըստ էության, լծված է Ալիեւի նոր պահանջների բավարարաման գործին, որն, իհարկե, լինելու է Հայաստանի ազգային ու պետական շահերի հաշվին։
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն Հայաստանի շահերի հաշվին փորձում բավարարել Ալիեւին
ԱՄՆ վարքագիծը ամենեւին չի նշանակում, որ նրանք թշնամաբար են տրամադրված Հայաստանի դեմ։ Համաշխարհային այս գերտերությունը տարածաշրջանում ունի շահեր, ինչպես ունեն մյուս բոլոր գերտերությունները։ Այդ շահերը պետք է սպասարկվեն ինչ-որ մեկի հաշվին, քանի որ տարածաշրջանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է ժողովրդական լեզվով ասված՝ «փոշտի թանաքման», ԱՄՆ փորձում է հենց Հայաստանի հաշվին սպասարկել իր շահերը։
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը սպասարկում է երկարաժամկետ եվ կարճաժամկետ շահեր։ Երկարաժամկետը՝ Ռուսաստանին շրջանցող, իրենց վերահսկողության տակ գտնվող Միջին Ասիան Եվրոպային միացնող, Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող թուրքական աշխարհը միավորող միջանցքի ստեղծումն է, որը թուրքերն անվանում են Զանգեզուրի միջանցք, Արեւմուտքը՝ Միջին միջանցք, իսկ ահա նրանց սպասարկու ՔՊ-ական իշխանությունը՝ Խաղաղության խաչմերուկ։ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձելու է հասնել այս միջանցքի բացմանը, եթե անգամ ստիպված լինի բավարարել Ալիեւի ամենաանհավանական պահանջը, ասենք այն, որ բոլոր հայաստանցիները պետք է Ալիեւի բեղերից ունենան։
Կարճաժամկետ շահը ԱՄՆ գործող նախագահ Բայդենի վարչակարգի նախընտրական շահն է։ Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, և կիսամեռ վիճակում գտնվող Բայդենին պետք են անգամ փոքր հաղթանակներ, որոնք իրենք կկարողանան վաճառել իրենց ընտրողների վրա։
Հ.Գ. Դժվար է ասել, թե ամերիկյան այս նախաձեռնությունը ինչով կավարտվի, բայց մի բան հստակ է՝ Փաշինյանը Հայաստանի շահերը եւս մեկ նշաձողով իջեցրեց, եւ հաջորդ ցանկացած կենտրոնի նախաձեռնության պարագայում Հայաստանի լավագույն ստարտային կետը լինելու է այս նշաձողը:

Բորիս Մուրազի
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ
Աղբյուրը՝ politik.am