Հովիկ Աղազարյանն իշխանության «Գիքորի» դերն է կատարում՝ նշելով, որ իշխանության «բալը թանկ է»
ԱԺ ղեկավարությունը Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում էր կայացրել ԱԺ պատգամավորներին հերթական պարգևավճարները հանձնել: ԱԺ-ն, ի դեպ, ամեն անգամ առիթներ է ման գալիս, երեսփոխաններին նման «պարգևներ» տրամադրելու համար:
Ինչպես հայտնի, ընդդիմադիր խմբավորումները հայտարարել էին, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ ստանալիք պարգևավճարները տրամադրելու են բարեգործական կենտրոններին: Թվում էր, թե այս շարքային ժեստին պիտի որ արձագանքեին նաև իշխող թիմի ներկայացուցիչները: Մանավանդ, որ սկսած 2018-ից՝ սրանք օր ու գիշեր հայտարարում էին, թե իբր «մտածում են բացառապես ժողովրդի մասին» և ընդհանրապես «սիրում և պաշտում են» ժողովրդին:
Սակայն, ՔՊ-ականները զարմանալիորեն չմիացան այդ քայլին, թեև թվում էր, թե ընդդիմության կողմից այս ժեստը պիտի որ նրանց նույնպես դուր գար:
Շատերը կարող են մտածել, որ իշխող թիմը չուզեց ձայնակցել ընդդիմությանը, որպեսզի չստացվի, թե «ժողովրդահաճո»-ի դերը զիջել են իրենց մրցակիցներին:
Սակայն, բանից պարզվում է, որ վիճակը շատ ավելի կենցաղային բնույթ ունի, քան մենք կարծում էինք, և դա բացահայտեց իշխող թիմի «Գիքորի» դերն ստանձնած ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:
Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոստովանեց բառացիորեն հետևյալը, թե ինչու չի միացել ընդդիմության քայլին իր հասանելիք այս մեկ պարգևավճարը բարեգործությանը տրամադրելու առումով. «... Ես 62 տարեկան եմ և հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»:
Փաստացի Հովիկ Աղազարյանը բացահայտեց իշխող թիմի սոցիալ-տնտեսական հիմնավորումների բազիսը ու ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխող թիմի ներկայացուցիչների համար իրենց «հիփոթեքը փակելու» խնդրից ավելի մեծ արժեք չկա: Սա է նաև Նիկոլ Փաշինյանի իրավատնտեսական բազան խորհրդարանում:
Աղազարյանը դրանով փորձում էր «հիմնավորել», թե տեսեք՝ ինչ «ազնիվ կյանքով են ապրում ՔՊ-ականները», կողմնակի եկամուտներ չունեն, որոնց համար էլ այդ լրացուցիչ պարգևավճարներն ինչքան կարևոր են իրենց կենցաղային կարիքները հոգալու համար:
Աղազարյանը ուզում էր մի բան ցույց տալ, սակայն ինչպես միշտ, այլ բան ստացվեց:
Նույնիսկ հանրության ամենավերջին թերզարգացածի համար պարզ պիտի դառնա Աղազարյանի խոսքերից հետո, որ Փաշինյանի թիմի համար իրենց շահերը առաջնային են, այսպես ասած՝ իրենց անհատական «կարմիր գծերն են»:
Իսկ դրանից կարելի է նաև հասկանալ, որ կոնկրետ Փաշինյանի համար էլ իր «կարմիր գիծը» նույնպես ոչ մի կապ չունի Հայաստանի շահերի հետ, և դա բացառապես իր իշխանության պահպահման խնդիրն է, քանի որ փողի և ֆինանսների խնդիր նա չունի:
Շնորհակալություն Աղազարյանին, որ նա հերթական անգամ հիշեցրեց դրա մասին:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am