Քաղաքական

08.07.2024 05:58


Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք, տեսնեիք ձեզ պատկանող 30 տարվա այգով՝ հայ-ադրբեջանական սահման, փշալար. կիրանցեցի

Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք, տեսնեիք ձեզ պատկանող 30 տարվա այգով՝ հայ-ադրբեջանական սահման, փշալար. կիրանցեցի

Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնո՞ւմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Կիրանց:

«Էս նկարներն արված են համարյա նույն հատվածում: Առաջին նկարը էսօր, 2-րդը 2 ամիս առաջ:

Հիմա հարց: Ի՞նչ կզգայիք դուք, երբ մի օր արթնանայիք եւ տեսնեիք որ կադաստրի վկայականով ձեզ պատկանող 30 տարվա այգով հայ-ադրբեջանական սահման, փշալար եւ ճանապարհ ա անցնո՞ւմ:

Գոհար Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում նաեւ հայտնեց, որ ՔՊ-ական պատգամավորների այցից տեղյակ չեն եղել, բնակիիչներից որեւէ մեկի հետ չեն հանդիպել, եկել են, սահմաններին նայել, լուսանկարվել եւ հեռացել են:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հպարտությամբ է խոսում սահմանազատումից, Կիրանցի բնակչուհին ասաց, որ միգուցե դա նրանց համար հպարտանալու առիթ է, սակայն որեւէ մեկը չի մտածում, թե ինչ է զգում բնակիչը:

Հարցին, թե սահմանազատումից եւ փշալարերի տեղադրումից հետո իրեն անվտանգ է արդյոք զգում կիրանցեցին, նա ասաց, որ ոչ մեկ չգիտի, թե վաղն ինչ կլինի, ուստի այդ ապահովության զգացումը միեւնույն է չկա:

Այս խորագրի վերջին նյութերը