Քաղաքական

06.07.2024 18:08


Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու

Ալիևը նախատեսում է Արցախում մինչև տարեվերջ ապօրինի բնակեցնել շուրջ 20 հազար ադրբեջանցու

Մինչև 2024 թվականի վերջը Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում ապօրինի կբնակեցվի մինչև 20 հազար ադրբեջանցի։

Վերջիններիս բնակեցման մտադրության մասին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հայտնել է, որ Բերձորի, Շուշիի, Խոջալուի և Արցախի չորս գյուղերի բռնազավթումից ի վեր այնտեղ մշտական բնակության է ապօրինի տեղափոխվել 8 հազար ադրբեջանցի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը