Լրահոս

06.07.2024 12:11


Լոռիում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Լոռիում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 6–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Շիրակի խճուղի 144 հասցեի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 50-ամյա Արտակ Հ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և 35-ամյա Տարոն Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Զարուհի Պ.-ն տեղում մահացել է, իսկ «Opel»-ի մյուս ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 30-ամյա Համբարձում Պ-ն, 21-ամյա Սամվել Ա.ն և 8-ամյա Նորիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը