Զինանշանն անարժեք համարող ՔՊ պատգամավորների «պատվիրակությունը» Կիրանց է այցելել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորների մի խումբ, սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո, երեկ գնացել էր Կիրանց ու ժպիտը դեմքներին` լուսանկարներ հրապարակել:
Կիրանց մեկնած «պատվիրակության» կազմում էին Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը:
Ընդ որում, ՔՊ-ականները Տավուշ էին գնացել հատուկ «դրես կոդով». հագել էին միանման շապիկներ՝ Հայաստանի զինանշանն էլ վրան պատկերված, հենց նույն զինանշանը, որը թավշյահեղափոխականները ցանկանում են փոփոխել՝ համարելով անարժեք:
«Ժողովուրդ» օրաթերթին Կիրանցի բնակիչներից պատմեցին, որ ՔՊ-ականները գաղտագողի գնացել են Կիրանց, իրենց խոսքով՝ նկարվելու համար:
Տեղի բնակիչները Արփի Դավոյանի լուսանկարներից են միայն տեղեկացել, որ ՔՊ-ականները Կիրանցում են եղել:
Բնակիչների հետ, որպես այդպիսին, հանդիպում չի էլ եղել:
ՔՊ-ականները 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանի եւ մի քանի զինվորականների ուղեկցությամբ շրջել են Տավուշի այն հատվածներում, որտեղ սյուներ են վերջերս տեղադրվել, որոնք, ըստ ՔՊ-ի, պետք է տեղացիներին պաշտպանեն ադրբեջանական ագրեսիայից: Այսինքն` ի վերջո, որոշվեց ոչ թե ծառ տնկել, այլ սյուն»: