Աշխարհ

06.07.2024 07:52


Եվրո-2024. Կկայանան քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Կկայանան քառորդ եզրափակիչի վերջին հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 6-ին կկայանան քառորդ եզրափակիչի վերջին երկու հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 20:00-ին Անգլիան կխաղա Շվեյցարիայի դեմ: Թիմերը միմյանց դեմ մրցել են ընդհանուր առմամբ 27 անգամ: Անգլիան հաղթել է 18, Շվեյցարիան` 3 անգամ: 6 հանդիպում ավարտվել ոչ-ոքի:

Օրվա մյուս խաղում` ժամը 23:00-ին, մեկմեկու դեմ կխաղան Նիդերլանդների և Թուրքիայի հավաքականները: Ընտրանիները միմյանց դեմ խաղացել են 14 անգամ: 6 հաղթանակ ունի Նիդերլանդների, 4-ը Թուրքիայի հավաքականները: 4 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Այս զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն իրար հետ:

Այս խորագրի վերջին նյութերը