ԱՄՆ-ն փորձում է Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար. Իրանի դեսպան (տեսանյութ)
Մեր դիրքորոշումը հայտնել ենք, դա միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է. մեր կարծիքն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում պետք է հարցերը լուծվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Անդրադառնալով այդ հարցում ԱՄՆ-ի դերին, դեսպանն ասաց. «Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար:Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ, մենք շատ հոռեատես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասին: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ երբեւիցե լարվածություն նրանց վրա չի ազդի»:
ԱՄՆ-ն փորձում է Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար. Իրանի դեսպան (տեսանյութ)
Մեր դիրքորոշումը հայտնել ենք, դա միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է. մեր կարծիքն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում պետք է հարցերը լուծվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Անդրադառնալով այդ հարցում ԱՄՆ-ի դերին, դեսպանն ասաց. «Նրանք փորձում են Կովկասը վերածել մի պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Մենք ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ, մենք շատ հոռեատես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասին: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ երբեւիցե լարվածություն նրանց վրա չի ազդի»:
Աղբյուրը՝ news.am