Քաղաքական

05.07.2024 10:18


Փաշինյանի տատանվելը քաղաքական գործչի դիրքորոշում չէ, որի հետ կարելի է լուրջ բանակցություններ վարել. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)

Փաշինյանի տատանվելը քաղաքական գործչի դիրքորոշում չէ, որի հետ կարելի է լուրջ բանակցություններ վարել. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում:

«Բանն այն է` երբ Փաշինյանը հայտարարում է, որ հիմա հանրաքվե է կազմակերպվում՝ ԵՄ-ին անդամակցելու, իսկ հետո չեղյալ են հայտարարում, պարզ է, որ շտապում է: Իսկ գուցե նրան շտապեցնում են Հայաստանի ամենաարագ ինտեգրումն իրականացնելու, նրան ՀԱՊԿ-ից և միջազգային հանրության առաջադեմ մասի հետ այլ համաձայնագրերից պոկելու համար։

Ավելին, այս տատանումները կապված են այն բանի հետ, որ նա իրականում ավելի ու ավելի քիչ է վերահսկում իրավիճակը հենց Հայաստանում:

Այժմ մեծանում է բողոքի շարժումը, որը պահանջում է նրա հրաժարականը, որպեսզի նա հանգիստ թողնի Հայաստանը։ Բայց նա խնդիր ունի, ըստ երևույթին, երբ նրան բերեցին թագավորություն, ավելի ճիշտ՝ վարչապետ, նրան որոշակի առաջադրանքներ տվեցին, որոնցից մի քանիսն այլևս չի կատարում։

Բայց փորձելով արագ կատարել այս ամենը՝ նա սխալներ է թույլ տալիս: Այսինքն՝ նա հայտարարում է ինչ-որ ծրագրերի մասին, որոնց իբր Հայաստանի ժողովուրդը սատարել է, իսկ երբ պարզվում է, որ հայաստանցիները նրան չեն աջակցելու, նա հետ է կանգնում։

Եվ այս ամենը վկայում են այն մասին, որ, ըստ էության, որպես քաղաքական գործիչ նա կորցնում է իր կշիռը, ավելի ճիշտ՝ հեղինակությունը, դա հասկանալի է։ Դե, և երկրորդ, որ նա լիովին կառավարելի է Արևմուտքի կողմից։ Նա ինքնիշխան քաղաքական գործիչ կամ վարչապետ չէ մի երկրի, որը դեռ պահպանում է իր ինքնիշխանությունը: Հենց դրա հետ են կապված նման նետումները»,-կարծում է Լեոնկովը։

Ըստ Alpha News-ի զրուցակցի՝ պաշտոնական Մոսկվան իրականում չի նայում Փաշինյանին որպես քաղաքական երկխոսության լուրջ օբյեկտ։

«Այդ տատանումները, որոնցում նա փորձում է ասել «և՛ մերը, և՛ ձերը», այն քաղաքական գործչի դիրքորոշումը չէ, որի հետ կարելի է լուրջ բանակցություններ վարել, հետևաբար, Փաշինյանի վստահությունը ընկնում է և արդեն զրոյական է»,-եզրափակել է Լեոնկովը։

Այս խորագրի վերջին նյութերը