Քաղաքական

05.07.2024 10:04


Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել և մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում . «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել և մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ օրենսդիր երկրի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մարմնի երևացող մասում նոր դաջվածք է արել:

ArmLur.am լրատվականը ԱԺ նախագահի հրապարակած լուսանկարներն ուսումնասիրելիս հայտնաբերեց Ալեն Սիմոնյանի աջ ձեռքի նախաբազկի հատվածում կարմիրի և մուգ կապույտի համադրությամբ նոր դաջվածքը:

Դաջվածքը նման է ֆենիքսի, որը, ինչպես հայտնի է մի քանի հին ժողովուրդների դիցաբանության մեջ, ինքն իրեն այրելու և վերստին կենդանանալու հատկությամբ օժտված առասպելական թռչուն է։

ArmLur.am լրատվականը Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանի միջոցով փորձեց պարզել, թե երբ, որտեղ, ինչ նպատակով է Ալեն Սիմոնյանը արել դաջվածքը, խնդրեցինք մեկնաբանել նաև, թե ինչից է ոգեշնչվել ԱԺ նախագահը դաջվածքը փորագրելիս:

«Դաջվածքը նոր չէ, իսկ մնացած հարցերն Ալեն Սիմոնյանի անձնական կյանքին վերաբերող են և իր քաղաքական գործունեությանը չեն վերաբերում»,–ասաց ԱԺ նախագահի օգնականը։

Ասել է թե՝ նորաթուխ օգնականը չպատասխանեց, բայց նույնիսկ այդ չպատասխանում սուտ կար, քանի որ, ուսումնասիրելով ԱԺ նախագահի՝ անցած տարվա հրապարակած և դրանից առաջվա լուսանկարները, նկատելի է, որ Ալեն Սիմոնյանը 2023-ի ամռանը, օրինակ, ձեռքին դաջվածք չուներ:

Ավելին՝ օրեր առաջ՝ հուլիսի 2-ին, Իսպանիայից հրապարակած Սիմոնյանի ֆոտոներում ևս դաջվածքը նկատելի չէ:

Իսկ ինչո՞ւ են մարդիկ դաջվածք անում․ իհարկե, ընդունված է դաջվածքը համարել քրեական կյանքով ապրողների հետաքրքրություն, սակայն միշտ չէ, որ այդպես է:

Հենրիխ Վուտկեն, օրինակ, ասել է, որ դաջվածքը մարդկության զարգացման ճանապարհին եղած առաջին քայլերից է։ Իր ստեղծման պահից դաջվածքը կրում է կրոնական, տիեզերական, էրոտիկ, էսթետիկական և մոգական բնույթ, ինչը կիրառվում էր տարբեր ծեսերի ժամանակ, որի միջոցով երիտասարդը դառնում էր ցեղի իրավահավասար անդամ։

Ամեն դեպքում, նկատենք, որ երեկ՝ օրվա վերջում, ԱԺ նախագահի էջերից դաջվածքներով լուսանկարները արդեն ջնջված էին»:

Այս խորագրի վերջին նյութերը