Քաղաքական

05.07.2024 07:32


35 միլիոն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել

35 միլիոն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2024 թվականի կարիքների համար հրատապ մեկ անձ ընթացակարգով դարձյալ ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին։

Մատակարարը՝ ինչպես նախորդ 2 տասնյակից ավելի նմանատիպ գնումների դեպքում, «Էլիտբաս» ՍՊԸ-ն է։

Հունիսի 24-ին կնքված պայմանագրի գինը կազմել է 35 միլիոն դրամ։

Այս տարի արդեն ՍՊԸ-ի հետ ՆԳՆ-ն միլիոնավոր դրամների 4 պայմանագիր է կնքել, որոնցից 2-ը՝ գնանշման հարցում, մյուս 2-ը՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգերով։

35 միլիոն դրամ արժողությամբ վերջին պայմանագրով նախատեսվում է, որ «Էլիտբասը» ծառայությունները մատուցելու է ՆԳՆ Ոստիկանության հետևյալ զորամասերից՝ քաղաք Երևան, Բագրատունյաց 6-րդ նրբանցք, քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս, քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 25 և Արմավիրի մարզ ՀԱԷԿ-ի (Հայկական ատոմային էլեկտրակայան)։

Տեխնիկական բնութագրից էլ տեղեկանում ենք, որ ծառայության շրջանակում զորամասերին կսպասարկեն 15-20 տեղանոց 2 միկրոավտոբուս, 25-35 տեղանոց 2 ավտոբուս և ևս 2 ավտոբուս՝ 35-50 և ավելի տեղանոց։

168.am-ը «Էլիտբաս»-ՆԳՆ համագործակցությանն անդրադարձել էր նաև այն ժամանակ, երբ մայրաքաղաքում մեծ թափ էին ստացել ընդդեմ իշխանությունների անհնազանդության ակցիաները, իսկ փողոցներում ՆԳՆ-ին սպասարկող մեքենաների թվում հենց այդ ՍՊԸ-ի մեքենաներն էին։

Այս խորագրի վերջին նյութերը