Քաղաքական

03.07.2024 15:12


Քննչական գործողություններ են կատարվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում․ բերման են ենթարկվել թաղապետն ու նրա տեղակալը

Քննչական գործողություններ են կատարվել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում․ բերման են ենթարկվել թաղապետն ու նրա տեղակալը

Քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնել է.

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։

NEWS.am-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը