Թուրքիայի քաղաքացիներով լի ավտոբուսը Սիրիայում կրակահերթի տակ է ընկել. երկու վիրավոր կա
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Թուրքիայի արտգորնախարարությունը հայտարարել է, որ իրենց երկրի քաղաքացիներով լի ավտոբուսը Սիրիայում կրակահերթի տակ է ընկել։
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտնել է, որ նախնական տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Հոմս քաղաքի մոտակայքում։
«Vatan» թուրքական օրաթերթը գրում է, որ ավտոբուսում հիմնականում ուխտավորներ են եղել։
Թուրքական հեռուստաալիքներն էլ հաղորդել են, որ կրակահերթի տակ է ընկել երեք ավտոբուս, ինչի հետևանքով վիրավորվել է ավտոբուսներից մեկի վարորդն ու ուղևորներից մեկը։
Կրակահերթը որոտացել է Սիրիայի հյուսիսային սահմանին։