Ալեն Սիմոնյանի 950 դոլլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը»
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ էր հրապարակել «Իսպանիա» վերտառությամբ: Լրատվամիջոցները միանգամայն օրինաչափորեն լուր տարածեցին, որ վերջինս վայելքների մեջ է այս անգամ Իսպանիայում: Հասարակության սուր արձագանքից հետո՝ ուշ երեկոյան, Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը հայտարարեց, որ Ալեն Սիմոնյանը գտնվում է ՀՀ-ում, մասնակցել է ՔՊ վարչության նիստին: Օգնականը նաև նշել էր, որ Ալեն Սիմոնյանը պարզապես երեկ տեղադրել է Իսպանիայում հանգիստը ներկայացնող լուսանկարներ, որոնք արխիվային են՝ 2 տարվա վաղեմության:
Աբսուրդն այն է, որ ԱԺ նախագահի օգնականը մեղադրում է լրատվամիջոցներին, թե ինչո՞ւ չեն զանգել, հարցրել այդ լուսանկարների տարիքը: Սա նշանակում է, որ պետական բարձրագույն մարմնի ղեկավարը ոչ միայն չի գիտակցում սեփական կարգավիճակի լրջությունը և հասարակությանը մոլորեցնող լուսանկարներ է տեղադրում, իսկ այնուհետև մեղադրում լրատվամիջոցներին ու հասարակությանը, այլև իրեն շրջապատել է նույնպիսի մարդկանցով, և նման զավեշտներով հասարակության շրջանում է՛լ ավելի է անլրջացվում պետության այդ կարևորագույն ինստիտուտը: Սա՝ այն դեպքում, եթե, իհարկե, հավատանք որ դրանք իսկապես հին լուսանկարներ են:
Այս աջաբսանդալից մեկ կարևոր բան էլ իմացանք: Երկու տարի առաջ՝ հետպատերազմյան ծանրագույն փուլում, երբ Արցախում տասնյակ հազարավոր մարդիկ անտուն էին, երբ իրենք՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, զուգահեռ նախապատրաստում էին Արցախի ամբողջական հանձնումն ու հարյուր հազարավորներին գաղթական դարձնելու դավադիր ծրագիրը, Ալեն Սիմոնյանը Իսպանիայում հանգստանում էր մի վերնաշապիկով, որի գինն արժե 550 եվրո, իսկ մեկ այլ հարթակում 950 դոլլար։

Աղբյուրը՝ yerkir.am