ԱՄՆ-ի գլխավոր նպատակը բոլորին Ռուսաստանի դեմ տրամադրելն է. Էդուարդ Լոզանսկի (տեսանյութ)
Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ ԼոզանսկինAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հասնելու բացառիկ հնարավորություն կա:
«ԱՄՆ-ը վերահսկողության տակ է պահում գրեթե բոլոր նախկին հանրապետությունները և նրանց համար ցանկալի է բոլորին տրամադրել Ռուսաստանի դեմ։ Վերջին հնարքը Վրաստանի հետ էր։ Երբ վերջինս փորձում էր ընդունել նույն օրենքը, որը գոյություն ունի Ամերիկայում, նրանց մեղադրել են Պուտինի գործակալները լինելու մեջ (Ռուսաստանի նախագահ)։ Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ գլխավոր դեր խաղա այդ հակամարտության կարգավորման գործում, իսկ հետո օգտագործի դա, երկու երկրներին (Հայաստանին և Ադրբեջանին) տրամադրի Ռուսաստանի դեմ։ Սա է ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը։
Եթե ընդհանուր առմամբ խոսենք ԱՄՆ-ի և անձամբ Բլինքենի արտաքին քաղաքականության մասին, ապա նրանց ոչ մի խոսքի հավատալ չի կարելի։ Բլինքենը փորձում է խաղաղապահի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում: Բայց ԱՄՆ-ին ամենաքիչն է հուզում երկու ժողովուրդների շահերը, նրանց շահը Ռուսաստանին զսպելն ու նրան ռազմավարական պարտություն հասցնելն է։ Եվ նրանք նույնիսկ չեն թաքցնում դա իրենց հայտարարություններում»,-ասել է Լոզանսկին:
ԱՄՆ-ի գլխավոր նպատակը բոլորին Ռուսաստանի դեմ տրամադրելն է. Էդուարդ Լոզանսկի (տեսանյութ)
Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հասնելու բացառիկ հնարավորություն կա: