Լրահոս

21.11.2011 14:09


Երգիչները չեն կարծում, թե նույնիսկ նման առաջարկ կստանան

Երգիչները չեն կարծում, թե նույնիսկ նման առաջարկ կստանան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջին շրջանում քաղաքական ուժերի կողմից երաժշտական միջոցառումներ կազմակերպելուն՝ երգչուհի Լիլիթ Պիպոյանն ասել է, թե արվեստը քարոզչության միջոց է։

–Հասկանալի է, որ իշխանության ձգտող մարդիկ արվեստագետների միջոցով ցանկանում են շահել ընտրողների համակրանքը,–նկատել է երգչուհին։

Նրա համար կարևոր է, թե ինչ նպատակի է ծառայում իր երգը, սակայն դեմ չէ, որ երգիչները երգում են հանրության համար, թեկուզ նախընտրական քարոզրաշավի ժամանակ։

–Պետության պատվերը շատ քիչ է, ֆինանս ունեցողից է գալիս պատվերը, որին հասարակությունը ստիպված է հարմարվել,–ցավով նշել է երգչուհին։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանը նշել է, թե պետք է տարանջատել շոու–բիզնեսը և օպերային կամ այլ ոճի երգ–երաժշտությունը։ Նրա խոսքերով՝ պետությունը պետք է պետական երաժշտական նվագախմբերի շրջագայությունները ֆինանսավորի ոչ թե Սփյուռքում ներկայանալու, այլ ամբողջ աշխարհին հայկական արվեստը ներկայացնելու համար։

Հարցին, թե ինչպես կվարվեն, եթե իրենց առաջարկեն նախընտրական պայքարում հանդես գալ հանդիսատեսի առջև, արվեստագետները պատասխանել են, թե չեն կարծում, թե նույնիսկ նման առաջարկ կստանան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը