Լրահոս

03.07.2024 08:56


Վաղվանից 3 օր տաքանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ցիկլոնը․ Սուրենյան

Վաղվանից 3 օր տաքանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք հաջորդ տեղումնաբեր ցիկլոնը․ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

«Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին»,-գրել է նա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։

Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`հուլիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 6-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 8-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 12-15 աստիճանով:

Այս խորագրի վերջին նյութերը