Հաշվի առնելով մեր հանրության մեծամասնության դժգոհությունը, գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանի աշխատելաոճից, ապա՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հանրության դատաստանին է ներկայացնում իր դիտարկումները՝ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցի վերաբերմունքը իրավական ակտերի նկատմամբ:
Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24.04.2024 թ-ին Ա. Վարդապետյանը իր տեղակալների, ՀՀ դատախազության դատախազների և աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդ որում՝ Ա. Վարդապետյանը, ինչպես նաև դատախազության այլ ծառայողները կրել են համազգեստ առանց գլխարկների:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը նամակագրություն է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության հետ, փորձելով պարզաբանումներ ստանալ դատախազության համազգեստի կրման, ըստ էության, կարգի խախտման կապակցությամբ:
Նամակագրության ընթացքում գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ ՀՀ կառավարության 09.07.2020 թ. թիվ 1158-Ն որոշման հավելված N 1 համաձայն՝ սահմանվել է դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, ընդ որում վերոնշյալ հավելվածում պատկերված լուսանկարների համաձայն՝ գլխարկները կազմում են դատախազության ծառայողների համազգեստի անբաժանելի մաս, ընդ որում, պարզաբանվել է նաև, որ նախկին՝ ՀՀ գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանի "Համազգեստի և տարբերանշանների կրման կարգը սահմանելու մասին" դեռևս 2018 թ-ի ապրիլի 13-ի N 34-րդ հրամանի 10-րդ կետի համաձայն՝ դատախազները համազգեստը կարող են կրել առանց գլխարկի, ձեռնոցի, վզարկույի:
Զավեշտալին այն է, որ կառավարության որոշումը իրավարմամբ ունի ավելի բարձր իրավական ուժ կամ վերոնշյալ հարցում նախկին գլխավոր դատախազի հրամանը, սակայն, ցավալին այն է, որ գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանը իր ծառայողական առօրյայում մինչ օրս առաջնորդվում է այս պարագայում իրավազուրկ նախկին գլխավոր դատախազ՝ Արթուր Դավթյանի հրամանով:
Հ.Գ. Վերոնշյալից ելնելով առաջանում է տրամաբանական հարց, եթե դատախազները ցանկություն չունեն կրել գլխարկ, ձեռնոց և վզարկու, ուստի ինչո՞ւ են ծանրաբեռնում հարկատուներին վերոնշյալ հանդերձանքով դատախազներին ապահովելու հարցում:
Աննա Վարդապետյանի անհետացած պիլոտկայի հետքերով

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
02.07.2024 թ.