Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Միջոցառումներ են ձեռնարկվում ահազանգողին հայտնաբերելու ուղղությամբ։ «Շիրակ» օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»,–ասաց նա։
Հիշեցնենք` այսօր` ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին։ Տեղում աշխատում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները: Օդանավակայանի տարածքը սահմանազատվել էր։