Խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ալիև
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Երևանը կարող են ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը մի քանի ամսվա ընթացքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին հայտարարել է այսօր՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանում Կանադայի նոր դեսպան Քևին Համիլթոնի հետ հանդիպմանը:
«Մենք բավականին արագ ենք շարժվում բանակցային գործընթացում, կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի տեքստի, համենայնդեպս հիմնարար սկզբունքների վրա աշխատանքը կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում: Կարող ենք նախ համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, ապա շարունակել աշխատել խաղաղության պայմանագրի տեքստի վրա»,-նշել է նա:
Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է, քանի որ այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և քանի դեռ այդ պահանջները չեն վերացվել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
Վերջինս ընդգծել է, որ ներկայումս Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմանի հիմքով, և դա լավ արդյունքների է բերում։
Նա, մասնավորապես, նշել է, որ կողմերը դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց արդեն իրականացրել են սահմանազատման գործընթաց։

Աղբյուրը՝ yerevan.today