Քաղաքական

01.07.2024 20:38


Հուլիսի 2-ին տեղի կունենա ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում

Հուլիսի 2-ին տեղի կունենա ՀՀ և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում

Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում։ Այս մասին News.am-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։

Հանդիպումը նախատեսված է հայ-թուրքական սահմանին, գուցե «Մարգարա» անցակետում։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ «պաշտոնական հանդիպում վաղուց չի եղել, բայց մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ տեղի է ունենալու նոր հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ, ամսաթվի եւ տեղի մասին առայժմ պայմանավորվածություն չունենք»։

Մարգարա կամուրջը հայ-թուրքական կամրջին արդեն նորոգվել է եւ պատրաստ է, տեղեկացրել է Ռուբինյանը։ Թուրքիայի հատուկ բանագնացը Սերդար Քըլըչն է, որը 7 տարի եղել է ԱՄՆ դեսպանը եւ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը։

Առայժմ պաշտոնական տեղեկություն նախատեսված հանդիպման մասին չկա։

Այս խորագրի վերջին նյութերը