Քաղաքական

01.07.2024 14:38


«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին

«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին

YerevanToday-ի լրագրողը Տավուշ կատարած այցի շրջանակներում նկատել է Ոսկեպարի հատվածում ադրբեջանական մի հենակետ, որը գտնվում է նախկին հայկական դիրքի հատվածում:

Տեղացիների հետ զրույցից պարզեցինք, որ դա հայկական «Նոր տարի» դիրքն է:

«Էս դիրքը ուղղակի նվեր տվին: Չափագրումներով իրենց (նկատի ունի Ադրբեջանի) տարածքի մեջ չէր մտնում: Չափագրումների ավարտից մոտ 20-25 օր անց տվեցին»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի այդ, արձանագրեցինք նաև, որ Կիրանցի հատվածում նոր կառուցվող ճանապարհը ևս Ադրբեջանի նշանառության տակ է: Բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին «զրկել է» կրակելու լեգիտիմ իրավունքից, համաձայն իրենց, անհանգստանալու կարիք չկա:

Եթե վտանգ հայտնվի, կառավարությունը, ըստ երևույթին, ծառեր կտնկի։

Այս խորագրի վերջին նյութերը