Մեկնաբանություն

30.06.2024 13:34


Arabat/Արագած/Արարատ Միրզոյանի արկածները Խորվաթիայում

Arabat/Արագած/Արարատ Միրզոյանի արկածները Խորվաթիայում

Խորվաթիայում արտգործնախարար աշխատող Arabat/Արագած/Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:

Պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները: Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Թե ինչ քաղաքական երկխոսության հարցեր կարող են քննարկած լինել Արևմուտքի խամաճիկների վերածվածները, դժվար չէ կռահելը։ Երկուսին էլ լծել են Արևմուտքի մանրադրամը դառնալու, հակառուսական ծաղրածուների վերածվելու գործին և երկուսն էլ հաճույքով կատարում են այդ ֆունկցիան։

Ուկրաինայի Նիկոլը՝ Զելենսկին, մոտ կես միլիոն զոհ է տվել, կորցրել նախկին Ուկրաինայի տարածքների մեծ մասը և ավերակների վերածել սեփական երկիրը։

Նիկոլը դեռ հետ է մնում Զելենսկուց, քանզի ինքը կես միլիոն զոհ դեռ չի տվել՝ հանուն արևմտաթուրքական շահերի, բայց փոխարենը Նիկոլը հանձնել է Արցախը, նպաստել է 120 հազար արցախցիների էթնիկ զտմանը և հանձնում է Հայաստանի տարածքները։ Այնպես որ եթե մեր և Ուկրաինայի տարածքները և բնակչության քանակները դիտարկենք համամասնության մեջ, ապա Նիկոլ Փաշինյանը տվել անցել է Զելենսկուն։

Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր փոխանակելուն, ապա Ուկրաինան շատ լավ օրինակ է, թե ինչ է ստացել այդ երկիրը ԵՄ–ին ինտեգրվելու ճանապարհին։ ԵՄ–ում Ուկրաինային, ինչպես որ Հայաստանին, չեն սպասում, բայց հաճույքով օգտագործում են Ռուսաստանի դեմ։ Այնպես որ Arabat/Արագած/Արարատն իր ուկրաինացի կոլեգայի հետ հաստատ այդ օգտագործման թեմաներով է խոսել։

Հայկ Ուսունց

Հ․Գ․։ ՀՀ իշխանություններին ուկրաինացիների հետ հաճախ են շփվեցնում դրսի մոդերատորները։ Վերջերս էլ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավենովնայի կուսակիցն էր ադրբեջանամետ Ուկրաինա այցելել ու Բուչայում իր հաստ գլխից մեծ հայտարարություններ արել։

Արևմուտքն Ուկրաինայի օրինակով ցույց է տալիս, թե ինչ է սպասում Հայաստանին, այսպես կոչված, եվրաինտեգրացիայի շրջանակներում։

Այս խորագրի վերջին նյութերը