Աշխարհ

30.06.2024 07:47


Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի շրջանակներում հունիսի 30-ին կկայանա ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 20:00-ին միմյանց դեմ կմրցեն Անգլիան և Սլովակիան: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ:

Իսկ ժամը 23:00-ին Իսպանիայի հակառակորդը Վրաստանն է: Այս խաղի հաղթողը կխաղա Գերմանիայի դեմ:

1/8 եզրափակիչները կավարտվեն հուլիսի 2-ին:

Այս խորագրի վերջին նյութերը