Քաղաքական

29.06.2024 08:13


Ապրիլի վերջին հայ և թուրք դիվանագետների հանդիպում է անցկացվել. Անդրեյ Արեշև

Ապրիլի վերջին հայ և թուրք դիվանագետների հանդիպում է անցկացվել. Անդրեյ Արեշև

Տեղեկություններ կան, որ ապրիլի վերջին Թբիլիսիում անցկացվել է հայ և թուրք դիվանագետների հանդիպում։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

«Ի՞նչ էին այնտեղ քննարկում, հաղորդակցության ինչ նախագծեր: Անհասկանալի է։

Կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, դրանց թվում՝ Հայաստանի իշխանությունները ինչ-որ կերպ համաձայնել են Մեղրիով անցնող միջանցքի արտատարածքային գործարկմանը, չի բացառվում, Ադրբեջանի հետ գազի առևտրի դիմաց, ինչի մասին հայտարարել էր Ալիևը»,-ընդգծել է փորձագետը։

Փորձագետը նշել է, որ Տավուշից հետո հերթը հասնելու է Երևանը Սյունիքի ու Իրանի հետ կապող Տիգրանաշենին։

Այս խորագրի վերջին նյութերը