Արամ Սարգսյանը Փաշինյանին համարում է քաղաքականությունից բան չհասկացող, ֆեյքային տրամաբանությամբ բութ (տեսանյութ)
21․06․2024թ․ Հանրային հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն ասում է․ «Ի՞նչ է նշանակում Եվրամիությունը տնտեսական կառույց է։ Էդ ասողը ընդհանրապես քաղաքականությունից բան չի հասկանում, որովհետև տնտեսությունը ամենամեծ քաղաքականությունն է։ Չկա քաղաքականություն՝ առանց տնտեսության։ Դա անհեթեթություն է, դա ֆեյքային տրամաբանությամբ բթություն է»։
Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին՝ 25․12․2023թ․, Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ելույթ ունեցավ՝ ասելով․ «ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ: Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ»։
Արամ Սարգսյանը վերոհիշյալ ելույթն ունենալով լսե՞լ էր Նիկոլ Փաշինյանին և նույն գնահատականը ունի նաև նրա՞ մասին։