Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»
Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, գրում է «Հետքը»:
«Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,-ֆերմայի տեղը մեզ բացատրում է գյուղացիներից մեկը։
«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանըձեռք է բերել 130 հազար դոլարով։
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն, Ռանչպար գյուղի «Նոր թաղամասի 12-րդ փողոց 39» հասցեի 3.5 հեկտար հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Ռոման Խանամիրյանին։ 2023 թ.-ի փետրվարին նա գույքը գնել է Ռանչպար գյուղի բնակիչներ Մարինե և Արթուր Սասունցյաններից։ Գործարքի գինը կազմել է 130 հազար ԱՄՆ դոլար։ Ռոման Խանամիրյանը հողը գնելուց հետո այն գրավադրել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։
Արբանյակից արված լուսանկարների միջոցով տեսնում ենք, որ գործարքից դեռ տարիներ առաջ՝ 2011 թ.-ին, հողամասում առկա է երկու անասնաշենք (500 և 1200 քմ մակերեսներով) և մեկ այլ շինություն (80 քմ), իսկ տարածքը ցանկապատված չէ։ Արդեն 2024 թ. լուսանկարներում երևում է, որ հողմասի վրա կառուցապատում է իրականացվել։ Կառուցվել է նոր անասնաշենք, իսկ նախկին շինությունները վերակառուցվել են՝ մակերեսները մոտ 2.5 անգամ կրկնապատկելով։ Բացի այդ, ամբողջ 3.5 հեկտար հողամասը պարսպապատվել է։
Պարզվում է, որ Ռոման Խանամիրյանը կառուցապատումն իրականացրել է առանց շինթույլտվության։ Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա համայնքի ղեկավարի երկու որոշումից տեղեկանում ենք, որ ապօրինի կառուցապատման փաստը արձանագրվել է 2023 թվականի օգոստոսին և նոյեմբերին։ Համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի՝ օգոստոսի 17-ին որոշումից տեղեկանում ենք, որ Ռոման Խանամիրյանը հողամասում ինքնակամ կառուցել է անասնագում և պարիսպ։ Այդ արարքի համար նշանակվել է տուգանք՝ 800 հազար դրամի չափով։ Նույն տարվա նոյեմբերի 23-ին համայնքի ղեկավարը ևս մեկ որոշում է կայացրել, որով Ռոման Խանամիրյանը տուգանվել է 2.5 միլիոն դրամով, այս անգամ՝ նույն տարածքում ինքնակամ բնակելի տուն կառուցելու համար։ Նույն որոշման համաձայն՝ սեփականատերը պետք է քանդի ապօրինի շինությունները։ Քանի որ Ռանչպար գյուղ մեր այցելության ժամանակ արձանագրեցինք, որ որևէ շինություն քանդված չէր, գրավոր հարցմամբ դիմեցինք Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին՝ պարզելու, թե ի՞նչ գործողություններ է ձեռնարկել համայնքապետարանը նշված որոշումները կատարելու համար: Համայնքի ղեկավարը մեզ գրավոր հայտնեց, որ որոշումներից մեկը Ռոման Խանամիրյանը վիճարկում է դատարանում, իսկ մյուսի մասով համայնքը դիմել է Հարկադիր կատարումն ապահովեղ ծառայություն (ՀԿԱԾ)։
Մեզ տրամադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 800 հազար դրամ տուգանքի որոշումը կատարելու համար ՀԿԱԾ-ում վարույթ է հարուցվել։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց Ձորի մարզային բաժինը որոշել է հետախուզում հայտարարել Ռոման Խանամիրյանի գույքի նկատմամբ և 800 հազար դրամի չափով արգելանք դնել Խանամիրյանի գույքի և դրամական միջոցների վրա։
Ռոման Խանամիրյանն էլ իրավական գործընթաց է սկսել՝ 2.5 միլիոն դրամ տուգանքի որոշումը վերացնելու դեմ։ Նա դիմել է վարչական դատարան՝ համայնքի ղեկավարի որոշումը վերացնելու պահանջով։ Այդ գործով 2024 թ. հուլիսի 10-ին դատարանը պետք է վճիռ կայացնի։ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի բնակիչ Ռոման Խանամիրյանը 42 տարեկան է։ 2012 թ. նա Գետազատի գյուղապետարանում է աշխատել` զբաղեցրել է ֆիզկուլտուրայի և սպորտի կազմակերպչի հաստիքը։ Հետագայում գյուղացիները Խանամիրյանին հաճախ են տեսել Խաչատուր Սուքիասյանին ուղեկցողների մեջ, որից պարզ է դարձել, որ Ռոման Խանամիրյանը թիկնապահ է։
Հաշվի առնելով, որ թիկնապահի աշխատավարձով դժվար թե հնարավոր լիներ նման գույք ձեռք բերել, վերակառուցել, և նկատի ունենալով Ռանչպար գյուղի բնակիչների համոզվածությունը, որ անասնաֆերման իրականում պատկանում է Խաչատուր Սուքիասյանին, գրավոր հարցմամբ դիմեցինք պատգամավորին։ Խաչատուր Սուքիասյանին հետևյալ հարցերն էինք ուղղել.
Արդյո՞ք Ռոման Իշխանի Խանամիրյանը Ձեր թիկնապահն է։
Եթե ոչ, Դուք ճանաչու՞մ եք Ռոման Իշխանի Խանամիրյանին և ի՞նչ փոխհարաբերություններ ունեք։
Ռանչպար գյուղի բնակիչները մեզ հայտնել են, որ անասնաֆերմայի իրական սեփականատերը Ռոման Խանամիրյանը չէ, և գույքը պատկանում է Ձեր ընտանիքին։ Խնդրում եմ մեկնաբանել այդ պնդումը։
Պատգամավորի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն այս հարցերին ի պատասխան հայտնել է․ «Խաչատուր Սուքիասյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է, և համաձայն ՀՀ Սահմանադրության՝ չի զբաղվում գործարարությամբ։ Ուստի, ձեր հարցադրումները տեղին չեն և Խաչատուր Սուքիասյանի հետ ոչ մի առնչություն չունեն»։
Փորձեցինք անձամբ Ռոման Խանամիրյանից պարզել, թե որտեղի՞ց նրան այդքան գումար հողամասը գնելու և կառուցապատում իրականացնելու համար, և թե ինչու է անօրինական կառուցապատում արել։ Ռոման Խանամիրյանը հեռախոսազրույցի սկզբում հաստատեց, որ Ռանչպար գյուղում անասնաֆերմա է կառուցել։ Այն հարցին, թե ինչու՞ է կառուցապատումն անօրինական արել, հայտնեց, որ երբ հանդիպենք, կմանրամասնի։ Վերջինս չհերքեց Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը լինելու փաստը։ Պարզաբանում տալու համար հանդիպման հստակ օր և ժամ Ռոման Խանամիրյանը չասաց։ Նշեց միայն, որ քաղաքում չէ, երբ գա Երևան, կզանգահարի, որպեսզի պայմանավորվենք։
Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել. «Հետք»
Արարատի մարզի Մասիս համայնքի Ռանչպար գյուղում շատերը գիտեն, որ գյուղի նորակառույց անասնաֆերման պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, գրում է «Հետքը»:
«Գյուղից դուրս գալիս՝ աջի վրա, մեծ պարսպապատ տեղ է, նայեք, միանգամից կհասկանաք»,-ֆերմայի տեղը մեզ բացատրում է գյուղացիներից մեկը։
«Հետքը» պարզել է, որ նորակառույց անասնագոմերը և դրանց զբաղեցրած հողամասը գրանցված են Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից Ռոման Խանամիրյանի անունով։ Շինարարությունն իրականացվել է ապօրինի՝ առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։ Ֆերմայի հողամասը, «Հետքի» տրամադրության տակ առկա տվյալներով, Ռոման Խանամիրյանը ձեռք է բերել 130 հազար դոլարով։