Կարծիք

28.06.2024 19:48


Նախկին Խորեն վարդապետը գտել է իր գաղափարական հորը

Նախկին Խորեն վարդապետը գտել է իր գաղափարական հորը

Աչքովս ընկավ նախկին Խորեն վարդապետի` Նշան Հովհաննիսյանի հարցազրույցը «Civic» կոչվող լրատվամիջոցի լրագրողուհու հետ: Տպավորություններիս մասին չեմ խոսի… Շատ ծանր են:

Նախկին վարդապետը անընդհատ խոսում է իր կրած տառապանքների ու հալածանքների մասին` հընթացս եթերը աղտոտելով տարբեր բանսարկություններով և հերյուրանքներով:

Ամենից տարօրինակն ու աչքի զարնողը սակայն այն է, որ մարդկանց մեջ խղճահարություն առաջացնելու նպատակով ներկայացվող անձնական ձախողումների երկարաշունչ պատումի մեջ` նախկին վարդապետը ոչ մի խոսք չի ասում իր ենթադրվող ձեռքբերումների մասին: Պատահականություն է՞ սա արդյոք: Պատահականություն կհամարեինք, եթե ծանոթ չլինեինք նրա անսկզբունքային ու արկածախնդրական բնավորությանը, որի մասին հիշողությունները թարմ են` ինչպես Մայր Աթոռում, այնպես և եկեղեցամերձ շրջանակներում:

Հայտնի փաստ է, թե ինչպես էր նա իր տրամադրության հետ փոխում նաև, եկեղեցական ասպարեզում մնալու կամ այն թողնելու որոշումները: Արդեն ինքն իսկ խոստովանում է, որ կարճ ժամանակի մեջ երկու անգամ կարգալույծ է եղել:

Հետևությունն այն է, որ նախկին վարդապետը, ոչ թե պատահականորեն չի նշում հաջողությունների և ձեռքբերումների մասին, այլ ուղղակի դրանք գոյություն չունեն իր կյանքում: Վկան այսօրվա իր ողորմելի վիճակն է Կանադայի հեռավոր ափերում: Հետաքրքրվողները կարող են տեղեկանալ, թե ինչ պայմաններում և ինչ միջոցներով է այսօր նախկին վարդապետը քարշ տալիս իր գոյությունը:

Այսպիսով նախկին վարդապետի հարցազրույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ձախողումների համար մեղավորներ գտնելու մոլեռանդ որոնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ողբաձայն կաղկանձ: Իսկ թե ո՞վ է ձախողված կյանքերի սրտերի անփոփոխ տիրակալը` Հայաստանում գիտեն բոլորը: Ձախողված անձերը` իրենց բանսարկություններով ու շոգմոգություններով, ապաստան ու սփոփանք են գտնում վարչապետ դարձած նախկին լրագրողի ճենճահոտ գրկում:

Այնպես որ, շնորհավորել է պետք նախկին Խորեն վարդապետին, նա գտել է իր գաղափարական հորը` կույրերի միակնանի առաջնորդին: Այնպես որ, ոչինչ նոր չէ. նմանը գտել է նմանին:

Հայր Անդրէաս Եզեկեան

Այս խորագրի վերջին նյութերը