Աշխարհ

28.06.2024 14:55


Սլովակիայում ավտոբուսը բախվել է արագընթաց գնացքին, կան զոհեր (տեսանյութ)

Սլովակիայում ավտոբուսը բախվել է արագընթաց գնացքին, կան զոհեր (տեսանյութ)

Սլովակիայի հարավում արագընթաց գնացքը բախվել է ավտոբուսին, 7 մարդ է մահացել:

Վթարը տեղի է ունեցել Սլովակիայի հարավ-արևմուտքում գտնվող Նովե-Զամկի քաղաքի մոտակայքում:

Պրահայից Բուդապեշտ ուղևորվող գնացքում եղել է ավելի քան 100 ուղևոր: Բախումից հետո լոկոմոտիվի շարժիչն այրվել է։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Սլովակիայի ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր զոհվածները ավտոբուսի ուղևորներներից են։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը