Արթուր Սուքոյանն ազատ արձակվեց․ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշեց վերացնել և փոխել Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը լուրեր էր տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով ինքը տուժող է ճանաչվել։ Արթուր Սուքոյանը մայիսի 1-ին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։ Հետագայում նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը։

Աղբյուրը՝ news.am