Ձեր ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք․ Միքայել Սրբազան
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը:
Ըստ զեկույցի՝ Հայաստանի «Սահմանադրությունն արգելում է կրոնի վրա հիմնված խտրականությունը և սահմանում «կրոնական կազմակերպությունների» և պետության տարանջատում։ Այն ճանաչում է «Հայ առաքելական եկեղեցու» (ՀԱԵ)՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը «Հայաստանի ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
Զեկույցը շեշտում է. «Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածության հետ»։
Ըստ զեկույցի՝ 2023 թ.-ի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել Փաշինյանի հրաժարականի մասին:
«Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղից գրեթե բոլոր էթնիկ հայերի հեռացումից հետո Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց հավաքը հոկտեմբերի 3-ին հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի կառավարության վերաբերմունքը ստեղծված իրավիճակի հանդեպ»,-ասվում է Պետքարտուղարության զեկույցում:
Ըստ դրա՝ չնայած Հայ առաքելական եկեղեցու առարկություններին՝ 2023 թվականի ուսումնական տարվա ընթացքում իշխանությունները սկսեցին աստիճանաբար հանել «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը պարտադիր դպրոցական ծրագրից՝ փոխարենն այն ներառելով համապատասխան պատմական բովանդակություն ունեցող հայագիտական ավելի լայն ուսումնական ծրագրում:
Այս քայլը, ըստ Պետքարտուղարության, ողջունել են Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները. նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը:
«Եթե ուշադրություն դարձնեք ԱՄՆ պետքարտուղարության ամեն տարվա զեկույցում հայ եկեղեցու նկատմամբ քննադատություն կա, ըստ իրենց՝ մեր եկեղեցին գերակա է, տիրապետող է, խանգարում է, խառնվում է»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Սրբազանի հետ զրույցում նկատեցինք, որ այս անգամ կարծես թե այդ քննադատական ալիքն առավել բարձր էր, ուղիղ տեքստով գրել էին․ «Գարեգին Բ-ն կոչեր է հնչեցնում Փաշինյանի հրաժարականի մասին»: «Բայց իրենց ինչ գործն է, դուք ձեր ծերուկներով զբաղվեք, այնքան հիվանդ հասարակություն եք դարձել, որ հիվանդ ղեկավարներ եք ընտրում: Ժամանակին ԽՍՀՄ ղեկավարներին էին ծաղրում, թե ծեր են, մեծ են․․․․: Դե, բա պիտի խառնվեն, իրենց «ձագուկն» է էստեղ, որտեղ, որ իրենց «ձագուկն» է գալիս իշխանության, այնտեղ դեմոկրատիա կա, ժողովրդավարության բաստիոն է, իսկ որտեղ ոչ՝ արդեն դեմոկրատիան հալածվում է: Դա ԱՄՆ քաղաքականությունն է, որ կոչվում է «փրկչականություն», եւ փորձում են փրկել բոլորին, անգամ նրանց, ովքեր փրկվել չեն ուզում:Ինչպես փրկեցին իրաքի ժողովրդին, փրկում են ուկրաինացիներին, հիմա էլ՝ մեզ․․․․»,-ասաց Սրբազանը:
Անդրադառնալով զեկույցի վերջին հատվածին, թե եզդիական համայնքի ներկայացուցիչները ողջունում են եկեղեցու պատմություն առարկայի ոչ պարտադիր լինելը, քանի որ նրանց երեխաները ևս ստիպված են եղել ուսուցանել այս պարտադիր դասընթացը, Սրբազանը նկատեց․ «Եզդիները մեծագույն սիրով էին սովորում հայ եկեղեցու պատմությունը, ծանոթանում հայ ժողովրդի հավատալիքներին: Ես այսքան ժամանակ չեմ տեսել կամ ճանաչել մի եզդիի, որ սովորել չուզեր մեր կրոնական պատմությունը, նաև չեմ ճանաչել մի հոգևորականի, որ փորձեր ստիպողաբար նրանց բերել մեր կրոնական դաշտ»: