Քաղաքական

27.06.2024 16:01


Ամենամեծ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով

Ամենամեծ խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ զգալի առաջընթաց է գրանցվել։ Ադրբեջանը շարունակում է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, հայկական կողմին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը. այս մասին հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիիհետ համատեղ ասուլիսում։

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,-ասել է նա:

Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները մնում են Հայաստանի հիմնական օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»,-նշել է նա։

Առաջիկայում կարելի է ակնկալել հերթական դրական քայլերը Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, ասել է Ջեյհուն Բայրամովը։

Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Բաքուն հանձնել է խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների հերթական՝ թվով 10-րդ փաթեթը:

Այս խորագրի վերջին նյութերը