Ժողովրդի «վզով» պատերազմ են փաթաթում․ Հոպլոն պատահաբար բացահայտել է պլանը
Նիկոլ Փաշինյանը, իր թիմակիցները և սատելիտ (արբանյակ) քաղաքական գործիչները վերջին մի քանի տարվա ընթացքում մատի փաթաթան են դարձրել «Խաղաղության դարաշրջան» տերմինը ու հաջողությամբ կարողանում են մոլորեցնել միամիտ ու անտեղյակ ժողովրդին։
Փաշինյանի ստի քաղաքականության ընդդիմախոսները տարբեր առիթներով, տարբեր ֆորմատներով ու տարբեր ժամանակներում փորձել են հանրությանը դուրս բերել այս մոլորությունից։ Բազմաթիվ փաստարկված վերլուծություններ ու ելույթներ են հնչել այն մասին, որ Փաշինյանի գործունեությունը ինքնին ենթադրում է պատերազմ։ Չի կարող Փաշինյանը լինել խաղաղություն բերող, ինչպես չի կարող սատանան լինել Աստծո խոսքի տարածող։ Խոսքը, ինչպես տեսնում եք, իրար հակադիր երևույթների մասին է։
Օրերս, սակայն, եղավ մի հայտարարություն, որը բացում է բոլոր փակագծերը։ Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի սպասարկու Արամ Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի եղբայրը) բաց տեքստով ասաց, որ սպասվում է պատերազմ, որը իրենք Եվրաինտեգրման անվան տակ փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին․ «Հանրաքվեով, նախ, իշխանությունն իր կողքին ունենում է համախմբված ժողովուրդ, որը Աստված մի արասցէ, պատերազմի պարագայում իր վրա է վերցնում նույնչափ պատասխանատվություն էդ պատերազմին հակադրվելու»։
Զավենիչը կամ ինչպես կասեր Մանվել Գրիգորյանը՝ Հոպլոն, պահի տակ բացել է բոլոր խաղաքարտերը։ Նա պարզ ասում է, որ սպասվում է պատերազմ, բայց որպեսզի իշխանությունը չկրի պատասխանատվություն՝ պետք է ժողովուրդը համախմբվի նրա շուրջ։ Համախմբման համար էլ այլ բան չեն մտածել՝ քան հանրաքվե, որով ժողովուրդը հույս է ունենալու, թե գնալու է Եվրոպա, այնինչ հայտնվելու է թուրքական դժոխքում ու չի ունենալու շանս անգամ պատասխանատվության կանչելու մեղավորներին, քանի որ ըստ Զավենիչի՝ պատասխանատուն դառնալու է հենց ինքը ժողովուրդը։
Սա դաժան պլան է, որը հայ ժողովրդի դեմ կարող էին կազմել միայն թշնամիները, բայց մի դրական կողմ կա՝ այն արդեն բացահայտված է, որը հայ ժողովրդին տալիս է ընտրելու հնարավորություն՝ Եվրոպական ապահով կյանքի (իրականում հիմա Եվրոպան այլևս նախկինը չէ ու հեչ էլ ապահով չէ) սպասումով գնալ «թուրքական դժոխք», թե աղբանոցը նետել այս իշխանություններին՝ իրենց սպասարկուներով, ու շատ մեծ աշխատանքի շնորհիվ կառուցել ապահով ու հայկական միջավայր։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից