Քաղաքական

27.06.2024 11:06


Հայաստանի ուղին դեպի Եվրամիություն դեգրադացիայի ճանապարհ է. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Հայաստանի ուղին դեպի Եվրամիություն դեգրադացիայի ճանապարհ է. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Տնտեսագետ, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են։

Փորձագետի կարծիքով՝ Եվրասիական և Եվրոպական միությունները բոլորովին այլ ճանապարհներ են։

«Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը բացարձակապես անհամատեղելի են: Եվրամիությունն առաջին հերթին անհրաժեշտ է ամերիկյան շահերն սպասարկելու համար։ Եվ Հայաստանի քաղաքական կուրսը դեպի Եվրամիություն իրականում դեպի դեգրադացիա է, շատ վատ ընթացք։ Պատրանքը, որ Եվրամիությունը բարգավաճման ինչ-որ գոտի է, իհարկե, դեռ մնում է, և այս թեմայով շահարկումները հնարավոր են, բայց իրականում Եվրամիությունն իր նյութական բարգավաճման գագաթնակետն անցել է 15 տարի առաջ։ Այդ ժամանակվանից այն աստիճանաբար, իսկ 2022 թվականից տնտեսապես բավականին արագ թուլանում է, կորցնում դիրքերը։ Ընդ որում, Հայաստանին այնտեղ միանալը ոչինչ չի փոխի, ոչինչ չի տա։

Իհարկե, ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են սև աշխատանքներով ինչ-որ բան վաստակել Եվրամիությունում։ Բայց բանն այն է, որ այդ աշխատանքներում մեծ մրցակցություն կա։ Այնտեղ արդեն շատ միգրանտներ կան, այդ թվում՝ Ուկրաինայից, որոնք պատրաստ են աշխատել ցանկացած վայրում։ Հատկապես, եթե նրանք նպաստ չեն ստանում: Դրա հետ մեկտեղ Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսք կա։

Ուստի անհասկանալի է, թե Հայաստանի ինչի՞ն է պետք Եվրամիությունը։ Հայկական գինիներ, ո՞ւմ են պետք այնտեղ, կոնյակներ, ո՞ւմ են պետք այնտեղ։ Ո՞վ կխթանի դրանց: Ո՞վ է լոբբինգ անում նրանց համար: Ոչ ոք: Այնտեղ հայկական մրգերը բացարձակապես ոչ մեկին պետք չեն։ Հայաստանը կարող է հանքանյութեր վաճառել: Այնպես որ Եվրամիությունը Հայաստանի համար ոչ մի հնարավորություն չի բացում։ Եվրասիական և Եվրոպական միությունները բոլորովին այլ ուղիներ են»,-ասել է Կոլտաշովը։

Այս խորագրի վերջին նյութերը