Քաղաքական

27.06.2024 09:06


Բացահայտ սուտ. Զատուլինը Գրիգորյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեղադրանքների մասին

Բացահայտ սուտ. Զատուլինը Գրիգորյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեղադրանքների մասին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, բացահայտ սուտ են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,-ասել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց առաջնորդվել իր արևմտյան բարեկամներով:

«Նա բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն։ Ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազան Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և նրա կողմից» -ընդգծել է Զատուլինը։

Ինչպես գործակալությանը իր հերթին հայտնել է ռուս սենատոր Սերգեյ Պերմինովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն արվել է Երևանի՝ երկու աթոռի վրա նստելու ցանկությունից ելնելով, դա Հայաստանի ղեկավարության որոշումների «դատարկությունը ծածկագրելու» փորձ է:

«Ռուսաստանը հուսալի երաշխավոր էր իր հետևողական դաշնակիցների համար։ Երկակիությունն ու «երկու» աթոռներին նստելու ցանկությունը միշտ հանգեցնում են ամպագոռգոռ հայտարարություններ անելու անհրաժեշտության»,-ասել է Պերմինովը։

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը «խլել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին» այն պայմաններում, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից: Պաշտոնյան նաև հայտարարել է, որ առանց Ռուսաստանի «թույլտվության» տարածաշրջանում պատերազմ չէր լինի։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը