Լրահոս

26.06.2024 17:23


Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա

Վաղարշապատում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է կայանված «Toyota»-ի վրա

Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառաարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բակում ծառի մի հատված կոտրվել ու ընկել է մեքենայի վրա ու փակել է երթևեկելի գոտին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վնասվել է 24-ամյա Մովսես Հալուլյանին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը