Քաղաքական

26.06.2024 15:52


ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին

ՌԴ-ն Ադրբեջանին չի «փոխանցել» ԼՂ-ն. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կարող ենք տեսնել հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներն ու ելույթները։ Դրանց մեջ կա այդ հարցերի պատասխանները։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,-ասել է Կարասինը։

Ավելի վաղ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրել է Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին։ Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ժամանակ, երբ Հայաստանը լիովին կախված էր Ռուսաստանից։ ԱԽ քարտուղարը նաև ասել էր, որ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ տեղի չէր ունենա տարածաշրջանում։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը