Լրահոս

26.06.2024 09:03


Չվերթի ուղղությունը փոխած ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Չվերթի ուղղությունը փոխած ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Անցած գիշեր ժամեր շարունակ տուրիստական ընկերությունների շատ աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ, ԶԼՄ ներկայացուցիչներ անցկացրել են Flightradar կայքին հետևելով։

Բանն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում չէին կարողանում վայրէջք կատարել Վիեննա-Երևան, Անթալիա-Երևան, Հռոմ-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների օդանավերը։ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Ի վերջո, բոլոր ինքնաթիռներն էլ կարողացել են բարեհաջող վայրէջք կատարել, հայտնում են լրատվամիջոցները։

Օդանավակայանը պատճառների մասին դեռ պաշտոնական տեղեկություն չի տարածել, ենթադրվում է՝ պատճառը եղանակային պայմաններն էին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը