Երգիչ, երգահան Վահան Արծրունին «Ֆեյսբուքի» իր էջում տարածել է «7օր»–ի ծաղրանկարը՝ ««Հայկական աշխարհի» ռոքերները. «տիրացուն», Թաթան ու շիշը»։ Դրա շուրջը ծավալված քննարկմանը միացել է նաև Արմեն Մխոյան անվամբ օգտատերը, ով, ինչպես հետո է պարզվել, ՄՀՀ–ում կայացած ՀՀԿ–ի երիտասարդական համերգի հնչյունային ռեժիսորն է եղել։
Հիշեցնենք, որ երիտասարդների օրվա կապակցությամբ կազմակերպված Թաթա Սիմոնյանի այդ համերգի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը շատերի շրջանում համոզմունք է առաջացրել, որ նա հարբած է։
Եվ այսպես, Արմեն Մխոյանը գրել է.
«Լինելով դինամիկներից 70 մետր հեռավորության վրա՝ դու քո արտասանած հնչյունները լսում ես ուշացումով ու սկսում ես կակազել։ Դա ֆիզիկայի օրենքն է։ Գրազով կարող եմ ապացուցել»։
Հնչյունային ռեժիսորը պնդել է, որ իրականում ոչ ոք չի կարող այդքան հեռու գտնվելով ձայնի աղբյուրից՝ հստակ խոսել։ Այնուհետև, Արմեն Մխոյանը հավելել է.
«Նույն ձև կարան բոլորին պոդստավկա անեն... գտնվելով դինամիկներից 70 մետր հեռավորության վրա՝ ոչ մեկ չի կարող նորմալ խոսել... էդ օրվա հնչյունային ռեժիսորն եմ եղել ու նախապես զգուշացրել եմ, որ նա չի կարող էդ տեղից խոսել, ՄԻ ԱՐԵՔ ՏԵՆՑ ԲԱՆ... բայց հաշվի չառան»։
Հիշեցնենք, որ անդրադառնալով այդ օրվա իր ելույթին՝ Տիգրան Սարգսյանը ևս պնդել էր, որ ինքն այդ օրը խմած չի եղել, իսկ առաջացած խնդիրը զուտ տեխնիկական խոտան է։
«Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմդիմաց, և բոլոր սարքավորումները և բարձրախոսները հեռու էին գտնվում։ Եվ երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր և հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում։Եվ դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր։ Եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի և ամբիոնից ելույթ ունենայի, և այդ դեպքում այդ խոտանը չէր լինի։ Սա էլ մի դաս էր, որ հաշվի կառնենք»։
Ի դեպ, Վահան Արծրունու ֆեյսբույքյան էջում քննարման մասնակիցների մեջ տարակարծություն է բռնկվել տեխնիկական խոտանի վերաբերյալ։ Նրանցից մեկը պնդել է, որ շատ լավ է հասկանում ֆիզիկայի օրենքներից և ձայնի աղբյուրից հեռու գտնվելու հետևանքներից։ Սակայն վարչապետի ելույթի պարագայում խնդիրը տեխնիկական չէ, քանի որ դրա պատճառով մարդը չի կարող ճոճվելով խոսել։
Վահան Արծրունին էլ կարծիք է հայտնել, թե խնդիրը ոչ թե ֆիզիկայի օրենքների, այլ էթիկայի կանոնների մեջ է։ Լատինատառ գրած նրա մեկնաբանությունը ներկայացնենք մոտավոր թարգմանությամբ.
«Երբ «պռադվինուտի» ռոքերը գերագույն հաճույք է ստանում այն բանից, որ ռաբիզի համերգին է գտնվում, և ինքն էլ կարող է «դուրս տալ» խոսափողի մեջ, և դրանից նրա «տանիքն է թռնում», ապա մենք ոչ միայն ակուստիկայի, այլ նաև գրավիտացիայի օրենքների խախտման հետ գործ ունենք։ Այնպես որ, եկեք չշեղվենք թեմայից։ Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։ Տվյալ համատեքստում դա ավելի ակտուալ է։ Հենց նման պահերին էլ բացահայտվում է մարդու իրական դեմքը»։
Վարչապետին միտումնավոր «պոդստավկա՞» են արել
Երգիչ, երգահան Վահան Արծրունին «Ֆեյսբուքի» իր էջում տարածել է «7օր»–ի ծաղրանկարը՝ ««Հայկական աշխարհի» ռոքերները. «տիրացուն», Թաթան ու շիշը»։ Դրա շուրջը ծավալված քննարկմանը միացել է նաև Արմեն Մխոյան անվամբ օգտատերը, ով, ինչպես հետո է պարզվել, ՄՀՀ–ում կայացած ՀՀԿ–ի երիտասարդական համերգի հնչյունային ռեժիսորն է եղել։
Հիշեցնենք, որ երիտասարդների օրվա կապակցությամբ կազմակերպված Թաթա Սիմոնյանի այդ համերգի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը շատերի շրջանում համոզմունք է առաջացրել, որ նա հարբած է։
Եվ այսպես, Արմեն Մխոյանը գրել է.
«Լինելով դինամիկներից 70 մետր հեռավորության վրա՝ դու քո արտասանած հնչյունները լսում ես ուշացումով ու սկսում ես կակազել։ Դա ֆիզիկայի օրենքն է։ Գրազով կարող եմ ապացուցել»։
Հնչյունային ռեժիսորը պնդել է, որ իրականում ոչ ոք չի կարող այդքան հեռու գտնվելով ձայնի աղբյուրից՝ հստակ խոսել։ Այնուհետև, Արմեն Մխոյանը հավելել է.
«Նույն ձև կարան բոլորին պոդստավկա անեն... գտնվելով դինամիկներից 70 մետր հեռավորության վրա՝ ոչ մեկ չի կարող նորմալ խոսել... էդ օրվա հնչյունային ռեժիսորն եմ եղել ու նախապես զգուշացրել եմ, որ նա չի կարող էդ տեղից խոսել, ՄԻ ԱՐԵՔ ՏԵՆՑ ԲԱՆ... բայց հաշվի չառան»։
Հիշեցնենք, որ անդրադառնալով այդ օրվա իր ելույթին՝ Տիգրան Սարգսյանը ևս պնդել էր, որ ինքն այդ օրը խմած չի եղել, իսկ առաջացած խնդիրը զուտ տեխնիկական խոտան է։
«Բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմդիմաց, և բոլոր սարքավորումները և բարձրախոսները հեռու էին գտնվում։ Եվ երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր և հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ինչ նախադասություն եմ արտասանում։ Եվ դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր։ Եթե նախատեսել էին ինձ համար ելույթ, ապա ճիշտ կլիներ, որ ես նույնպես գնայի և ամբիոնից ելույթ ունենայի, և այդ դեպքում այդ խոտանը չէր լինի։ Սա էլ մի դաս էր, որ հաշվի կառնենք»։

7or.am