Քաղաքական

25.06.2024 17:54


Հայաստանի քաղաքական վեկտորը ավելի է թեքվում դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ (տեսանյութ)

Հայաստանի քաղաքական վեկտորը ավելի է թեքվում դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են, արտատարածաշրջանային խաղացողների գալուստը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան ընթերցումներ» X միջազգային գիտափորձագիտական համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին՝ չի կարելի, ճիշտ չի լինի, ինչպես ասում են, աչք փակել այն բանի վրա, որ այսօր այդ երկրի քաղաքական վեկտորն ավելի շատ է թեքվում դեպի Արևմուտք,-ասել է նա։-Պետք է հասկանալ, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի բաներ են։ Եվ այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձությունից, դա նույնպես պետք է ընկալել որպես վճար, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որևէ արտատարածաշրջանային խաղացողի մուտքը այնտեղ, իհարկե, հետևանքներ կունենա»։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։ «Երբ առաջանում են իրական սպառնալիքներ, ինչպես այժմ, երբ աղետը փաստացի ոչնչացրել է միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը միացնում էր մնացյալ աշխարհի հետ Վրաստանով, մենք ՌԴ նախագահի որոշմամբ օգնության եկանք և ռեկորդային ժամկետում վերականգնեցինք երթևեկությունը»,-նշել է փոխվարչապետը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը