Լրահոս

25.06.2024 16:02


Վերջին շրջանի անձրևները կաթվածահար են արել քաղաքը, քանի որ միլիոններ արժեցող ջրահեռացման համակարգը պատրաստ չէր (տեսանյութ)

Վերջին շրջանի անձրևները կաթվածահար են արել քաղաքը, քանի որ միլիոններ արժեցող ջրահեռացման համակարգը պատրաստ չէր (տեսանյութ)

2023թ․ նախատեսված 1 մլրդ 102 մլն 297 հազար դրամից 991 մլն 234 հազարը տրամադրվել է կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը: Սա 283 մլն 506 հազարով ավելի է, քան 2022 թվականին: Ստացվում է, որ իրականացվել են հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ, սակայն, վերջին շրջանի անձրևները կաթվածահար են արել քաղաքը, քանի որ միլիոններ արժեցող ջրահեռացման համակարգը պատրաստ չէր, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիների գույք վնասվեց: Խնդիրը Երևանի ավագանու նիստում բարձրաձայնել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։

Նա նաև անդրադարձել է բազմաբնակարան շենքերի տանիքների անբարեկարգ լինելուն, ինչի պատճառով տուժում են բնակիչները: «Մայր Հայաստան» խմբակցությանը դիմած քաղաքացիների ահազանգով այդ խմբակցության ավագանու անդամներն այցելել են մի շարք հասցեներ։ Մասնավորապես՝ Մաշտոցի 7 բազմաբնակարան շենքի վերջին և նախավերջին հարկերի բոլոր բնակարանները ավիրված են, զուրկ էլեկտրաէներգիայից և բորբոսնած:

Այս խորագրի վերջին նյութերը