Մեկնաբանություն

25.06.2024 14:28


Փաշինյանն ու Ավինյանն ընդլայնում են «Լֆիկակական Օսվենցիմի» տարածքները (տեսանյութ)

Փաշինյանն ու Ավինյանն ընդլայնում են «Լֆիկակական Օսվենցիմի» տարածքները (տեսանյութ)

Նախ Օսվենցիմի մասին։ Այն նացիստական Գերմանիայի կողմից կառուցված համակենտրոնացման ու մահվան ճամբար էր հրեաների համար։

Իսկ թե ինչ կապ ունի այդ մահվան ճամբարը «հեղափոխականների» սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ, պետք է հետաքրքրվել Նիկոլ Փաշինյանից։

Բանն այն է, որ Նիկոլն ընդդիմադիր աշխատած տարիներին գործուղվել էր Երևանի «Բանգլադեշ» թաղամաս՝ Սամվել Ալեքսանյանի դեմ մեծամասնական ընտրակարգով հաճախորդություն անելու։ Սամվելն այդ մասին գիտեր։ Դա էր պատճառը, որ նա Նիկոլին համարում էր իրենց ախպերը։ Բայց Նիկոլն իր դիշովի ճղճղան ձայնով ու լաչառությամբ փորձում էր մարդկանց համոզել, որ ինքը թունդ ընդդիմադիր է, հաճախորդ չէ, և որ պայքարում է լֆիկենց դեմ։

2012թ․ պատգամավորական այդ ընտրություններում Նիկոլը պարտվեց (այն օրերի իշխանությունը դեռ այդքան էլ երես չէր տալիս․ այդ հետո պետք է Նիկոլին, Մանրուքյան Էդմոնին ու Արամ Զավենովնային միավորեին ու մտցնեին խորհրդարանԴրանից հետո Նիկոլը խոստացավ Լֆիկից ազատագրել Լֆիկի համար կոկորդ պատռող քաղաքացիներին, որոնք իր դեմ էին աշխատում (հիմա դրանց մեծ մասն արդեն նիկոլական են դարձել՝ Լֆիկի հետ միասին)։

Նիկոլը «Բանգլադեշ» թաղամասն անվանում էր «Լֆիկական Օսվենցիմ»՝ ուզենալով ասել, որ Լֆիկն այդտեղ բնակվողներին ստրկացրել է, դարձրել համակենտրոնացման ճամբարի բնակիչ։

Նիկոլը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր նաև սպանություն կազմակերպելու համար։ Բայց հետո այդ ամենը մոռացվեց։

Նիկոլն ու իր նշանակած Տիգրանը՝ «Օսվենցիմում»

2018–ին տեղի ունեցած «հեղափոխությունը» նաև լֆիկների, օլիգարխների դեմ պայքարի կարգախոսով էր։ Սակայն եղավ լրիվ այլ բան։ Պարզվեց, որ Լֆիկը ճիշտ էր, իսկ Նիկոլը՝ խաբեբա։

Լֆիկը ճիշտ էր, երբ տարիներ առաջ հայտարարում էր, որ թունդ ընդդիմադիր ներկայացող «Նիկոլն իրենց ախպերն ա», իսկ Նիկոլը խաբեբա է, քանզի լֆիկներին մերժելով եկավ իշխանության ու հիմա նրանց հետ ախպերություն է անում՝ «հեղափոխական» օլիգարխ դառնալով։

Սամվել Ալեքսանյանը ծաղկում է Նիկոլի իշխանության օրոք։ Նիկոլի գլխավորած կառավարությունը նրա բիզնեսներին արտոնություններ է տալիս, Նիկոլի կինը գովազդում է Ալեքսանյանի բիզնեսը, իսկ Նիկոլի կողմից քաղաքապետ նշանակված Տիգրան Ավինյանը շինթույլտվություններ է տալիս Սամվել Ալեքսանյանին, նրա կնոջը և հարազատներին պատկանող բիզնեսներին։ Շողերինա Մկրտչյանը՝ Ալեքսանյանի կինը, նաև Աննա Հակոբյանի «կուլտուրական» ռեկետների՝ վճարովի ընթրիքների ակտիվ մասնակիցներից է։

Մի խոսքով, Նիկոլը լֆիկներին, իբր, մերժելով ու «պողոսներին» խաբելով եկավ իշխանության, իսկ հիմա ընդլայնում է «Լֆիկական Օսվենցիմի» տարածքները՝ նաև Տիգրան Ավինյանի ջանքերով, որի գլխին անձրևանոց պահելու դիմաց Լֆիկը բարեհաճ ու կոռուպցիոն ռիսկ պարունակող վերաբերմունք է ստանում Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցնողից։

Քա՛յլ արա, մերժի՛ր ստին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը