Քաղաքական

25.06.2024 14:01


«Մայր Հայաստանի» ներկայացուցիչը Նոր Նորքի թաղապետի՝ Բուչա այցի վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» ներկայացուցիչը Նոր Նորքի թաղապետի՝ Բուչա այցի վերաբերյալ հարցադրումներ է հնչեցրել (տեսանյութ)

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը վերջերս այցելել էր Ուկրաինայի Բուչա քաղաք և արել հայտարարություններ՝ վնասելով մեր անվտանգային համակարգին, հայ-ռուսական հարաբերություններին, որոնք առանց այն էլ Նիկոլ Փաշինյանի ջանքերով դարձել են աննախադեպ վատ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը Երևանի իշխանության կոալիցիոն ուժերից մեկի ներկայացուցիչն է, և նրա հայտարարությունները ներքաշում են Հայաստանը Արևմուտք-Ռուսաստան հակամարտության դաշտ՝ մեր երկիրը դարձնելով այդ հակամարտության հակառուսական կողմ:

Ես կուզենայի իմանալ, թե արդյոք նրա՝ Բուչա այցը և արված հայտարարությունները դրակա՞ն են գնահատվում Տիգրան Ավինյանի կողմից և համաձայնեցվա՞ծ են նրա հետ: Ավինյանը տեղյա՞կ է եղել այդ այցից, եթե ոչ, ապա ի՞նչ կարծիքի է այդ ամենի վերաբերյալ: Եթե այո, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Ուկրաինան ամեն կերպ պաշտպանում է Ադրբեջանին, ողջունում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի, ֆոսֆորային զենք է մատակարարում Ադրբեջանին, որով հայ զինվորներ են սպանվում, իսկ Հայաստանի իշխանությունը պրոուկրաինական կողմ է բռնում և նույնիսկ օգնություն հասցնում մեր երկրի հանդեպ թշնամաբար տրամադրված Ուկրաինային ու միանում Բուչայի թեմայով նրանց հակառուսական բլեֆ քարոզչությանը: Չէ՞ որ Հայաստանի իշխանությունը գոնե ֆորմալ առումով հայտարարում է, որ ուկրաինական պատերազմում Հայաստանը չեզոք դիրք ունի»,-ասել է Ս․Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը