Աշխարհ

25.06.2024 12:28


Շտուտգարտում մեքենան բախվել է Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը, կա զոհ և վիրավոր

Շտուտգարտում մեքենան բախվել է Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը, կա զոհ և վիրավոր

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ավտոմեքենա բախվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ավտոշարասյանը, ինչի հետևանքով ուղեկցող ոստիկաններից մեկը մահացել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ ոստիկանությանը հղումով։

Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել, երբ Օրբանը մեկնում էր Շտուտգարտի օդանավակայան Եվրոպայի առաջնությունում Հունգարիայի ֆուտբոլային թիմի խաղին ներկա գտնվելուց հետո։

Շտուտգարտի ճանապարհային ոստիկանության մոտոցիկլետային ջոկատն ուղեկցում էր Հունգարիայի ղեկավարին, երբ մեքենայի վարորդը բախվել է մոտոցիկլետով սպաներից մեկին։ Վերջինս հարվածել է մեկ ուրիշ սպայի, որը փակել էր խաչմերուկը։ Վթարի հետևանքով առաջին սպան մահացել է, երկրորդը՝ ծանր վիրավորվել։

Ըստ Շտուտգարտի ոստիկանության՝ մեքենայի վարորդը բախման պահին փորձում էր ձախ շրջադարձ կատարել և, ակնհայտորեն, չէր տեսել, որ խաչմերուկը փակ է երթևեկության համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը