Ո՞վ է մեղավոր քաղաքի այսքան շատ փոսերի առկայության համար․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հիշեցրել է, որ ապրիլի 16-ին ավագանու նիստի ժամանակ հարց էր բարձրացրել ասֆալտբետոնյա ծածկի նորոգման տեխ.հսկողության վերաբերյալ:
«Հիշեցնեմ՝ 1500000 դրամ արժողությամբ մրցույթը շահում են 45000 դրամ կամ 4000000 դրամ արժողությամբ մրցույթը շահում են 270000 դրամով։ Դուք հաստատեցիք, որ այտեղ կան լուրջ խնդիրներ և հաձնարարեցիք, որ զբաղվեն այդ հարցով: Անցել է երկու ամիս, ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փոփոխություններ են իրականացվել այդ ոլորտում, ի՞նչ աշխատանքներ են կատարվել և ո՞ր փուլում է գտնվում»,-ասել է Գ․Իսկանդարյանը:
Նա նաև նշել է, որ տեխ.հսկողության հսկողությունը կամ վերահսկողությունը ֆինանսական վարչությունից վերցրել են և տվել շին.բարեկարգման վարչությանը:
«Սա նշանակում է, որ շին.բարեկարգման վարչությունը պետք է հսկողություն իրականացնի շինարարի գործունեության վրա և հսկողություն իրականացնի տեխ. հսկողություն իրականացնողի գործունեության վրա, որը պետք է հսկողություն իրականացնի շինարաի գործունեությանը: Ստացվում է շատ խուճուճ և խառը պատմություն, ուստի աշխատանքներն էլ են լինելու խառը և խուճուճ, ու չենք իմանալու՝ իրականում բացի քաղաքային իշխանություններից ո՞վ է մեղավոր քաղաքի այսքան շատ փոսերի առկայության համար: Եթե պատկերացնենք, որ չկա կոռուպցիա, միևնույն է կա մարդկային գործոն և նույն մարդը կամ նույն վաչությունը սխալվելու դեպքում չի տեսնելու իր սխալը, իսկ այլ մարդ կամ այլ վարչությունը կնկատեր և կշտկեր:
Ինչո՞ւ եք բոլոր հսկողական և վերահսկողական գործառույթները տվել նույն վարչությանը»,-նշել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամը: