Լրահոս

25.06.2024 11:43


Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ

Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ.-ն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Կարեն Թ.-ն գտնվել է Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում Երևանի բնակիչներ 51-ամյա Արմենուհի Ս.-ի և 22-ամյա Էդվարդ Ա.-ի հետ, որտեղ նշված անձինք ննջասենյակից կրակոցի ձայն են լսել, որից հետո ահազանգել են շտապօգնություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Թ.-ն իր կամքից անկած հանգամանքներում հրազենով կրակոց է արձակել, ինչի պատճառով էլ ստացել է հարզենային վնասվածք:

Այս խորագրի վերջին նյութերը