Քաղաքական

25.06.2024 12:18


Շոուն կա, բայց ասֆալտը չկա․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ (տեսանյութ)

Շոուն կա, բայց ասֆալտը չկա․ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ (տեսանյութ)

Երևանը և ՀՀ քաղաքացին մի շարք լուրջ հիմնախնդիրների առջև մնացել են միայնակ։ Մենք հերթական նստաշրջանն ենք ավարտում։ Նստաշրջանն ավարտվում է, սակայն քաղաքի ու քաղաքացու խնդիրները չեն ավարտվում ու չեն ավարտվելու, քանզի դեռ կա անորակ կառավարում, այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

Նա ընդգծել է․

1. Սահմանափակ կարողություններով անձանց տեղաշարժի համար դեռ խնդիրներն ավարտված չեն։

2. Անապահով ընտանիքներ, միայնակ ծերեր, խնամքի կարիք ունեցող երեխաներ իրենց բազմաբովանդակ խնդիրներով․ այս ամենը դեռ չի ավարտվել։

3. Երևանը թաղված է աղբի, կեղտի և փոշու մեջ ու այս ամենն անվերջ է թվում։

4. Երթևեկությունն անհնարին է. ասֆալտի անհարթություններ, փոսեր, Ճանապարհային երթևեկության նշանների սխալ տեղադիրքեր, սխալ կանգառներ, կարմիր կետագծերի անհիմն թանկացումներ․ այս ամենը դեռ չի ավարտվել։

5. Հասարակական տրանսպորտի անկանոն իրավիճակ, սահմանված ժամանակացույցի բացակայություն, երեկոյան ժամերին՝ 22։00-ից հետո տրանսպորտի գրեթե իսպառ բացակայություն։ Սա էլ չի ավարտվել։

6. Անօթևան կենդանիների հիմնախնդիրը դեռևս չլուծված են, ու սրա ավարտը չի երևում։

7. Օր օրի քաղաքի ճարտարապետական տեսքը փչացնող նախագծեր, ավտոկայանատեղիների բացակայություն, խցանումներ, անհաջող բեռնաթափման փորձ և կարմիր գծերի անհարկի թանկացում։ Ավագանու հերթական նստաշրջանի աշխատանքներն ավարտվում են, իսկ այս ամենը՝ ոչ։

Սրանք չավարտվող խնդիրների մի փոքրիկ մասն են։

Երևանում գրեթե չկա մի վարչական շրջան, որտեղ նորմալ, ամբողջովին ու որակյալ ասֆալտապատում արված լինի։ Շոուն կա, բայց ասֆալտը չկա։

Երևանցին ժամերով բարկ արևի տակ, առանց կանգառասրահների կանգառներում սպասում է հանրային տրանսպորտին, որը սպառնում են թանկացնել։

Եվ այսպես, արձանագրենք, որ քաղաքի խնդիրները հոգնեցնում են քաղաքացուն, բայց չեն խանգարում չինովնիկների հանգստին։ Արձակուրդը դեռ վաստակել է պետք։ Դրան ու պարգևավճարին պաշտոնյան դեռ պետք է արժանի լինի։

Այս խորագրի վերջին նյութերը